Վաճառվում կամ վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց շքեղ և բարձրորակ նյութերով վերանորոգված բնակարան՝ 46 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ադոնց փողոցում՝ Երազ բնակելի թաղամասում, 8 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Բնակարանը դեռևս բնակեցված չի եղել։ Ջեռուցումը կենտրոնացված է, ունի նաև օդափոխման համակարգ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են բարձրորակ սալիկներով, սանտեխնիկան ևս շատ բարձրակարգ է: Ննջասենյակի կահույքը և միջսենյակային դռները կաղնու փայտից են: Ունի բաց պատշգամբ, որը բացվում է դեպի գեղեցիկ և բարեկարգ բակ: Բնակարանը մասնակի կահավորված է և ցանկության դեպքում կհամալրվի ողջ կահույքով: Հնարավոր է վարձակալել նաև ստորգետնյա կայանատեղ: