Վաճառվում է կամ երկարաժամկետ վարձակալության կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց լուսավոր և գեղեցիկ դիզայնով բնակարան՝ 70 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ծիծեռնակաբերդ խճուղում՝ Դալմա առևտրի կենտրոնի հարևանությամբ, 16 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, սանհանգույցը հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ: Շենքն ունի անվտանգության համակարգ, վերելակ, խաղահրապարակ: