Օրավարձով է տրվում ընդարձակ՝ 140 քմ մակերեսով 4 սենյականոց բնակարան Կիևյան 22/1 հասցեում՝ Բարեկամություն մետրոյից 200 մ հեռավորության վրա, 4 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Բնակարանը բաղկացած է հյուրասենյակից (35 քմ), խոհանոցից (25 քմ), 3 ննջասենյակից, առկա է 3 սանհանգույց, 2 բաց պատշգամբ և 35 քմ ավտոկայանատեղի։ Այն կապիտալ նորոգված է, բնակեցված չէ։ Տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Խոհանոցը և սանհանգույցները պատված են սալիկներով և հագեցած բարձրորակ սանտեխնիկայով: Սանհանգույցներից մեկում տեղադրված է բարձրորակ լոգախցիկ, մյուսում՝ շոգեբաղնիք: Բնակարանը կահավորված է նոր կահույքով։ Առկա է 35 քմ մակերեսով ավտոկայանատեղի: