Վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց շատ գեղեցիկ, նրբաճաշակ եվրո վերանորոգումով բնակարան՝ 50 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բուզանդ փողոցում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ, 17 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում։ Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է, ինչպես նաև հատակը տաքացվող է և ննջասենյակում տեղադրված է օդորակիչ։ Լոգասենյակը հագեցած է արտասահմանյան արտադրության սանտեխնիկայով: Հատակը և կահույքի մի մասը մարմարից է: Միջանցքը լի է ներկառուցված պահարաններով: Բնակարանը կահավորված է իտալական կահույքով և տեխնիկայով։ Մոտակայքում են գտնվում բոլոր հանգստի և ժամանցի վայրերը։ Շենքում գործում է անվտանգության համակարգ և աշխատակից և ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ: