Առանձնատուն, 2 հարկանի, Սևան, Գեղարքունիք

08 Փետրվար 2024
 
Բնակելի՝ 300 մ2, հողատարածք` 1,200 մ2 2 հարկանի Կոդ` 107128   |   http://est.am/107128 click to copy the link
Վաճառք - 450,000 $
դիտել են 165 անգամ

Հայաստանի բնության ամենագեղատեսիլ վայրերից մեկում, Սևանա լճի ափամերձ հատվածում վաճառվում է երկհարկանի առանձնատուն։ Առանձնատունը գտնվում է ափից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Հողատարածքի մակերեսը կազմում է՝ 1200 ք/մ։ Այն ամբողջովին պարսպապատված է, տեղադրված են երկաթյա դարբնագործ դարպասներ։ Առանձնատան ընդհանուր մակերեսը՝ 300 ք/մ։ Ունի նկուղային հարկ, որը լիովին բարեկարգված է և պատրաստ օգտագործման։ 1-ին հարկը բաղկացած է լայն նախասրահից, ընդարձակ և լուսավոր հյուրասենյակից և հարմարավետ աշխատասենյակից։ Այս հարկում են գտնվում նաև խոհանոցը, լվացքասենյակը և հյուրերի համար նախատեսված սանհանգույցը։ Ընդհանուր առմամբ առանձնատանը կա 3 սանհանգույց։ 2-րդ հարկում են գտնվում 4 ննջասենյակները, որոնցից մեկն ունի իր առանձին լոգասենյակը։ 2-րդ հարկում առկա է նաև բաց պատշգամբ, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի կապուտակ Սևանա լիճը և նրա շուրջ իրենց ողջ վեհությամբ խոյացող Գեղամա լեռները։ Առանձնատունը ամբողջովին նորոգված է, շինարարական աշխատանքները ավարտվել են 2015 թվականին, որից հետո գրեթե չի բնակեցվել։ Ունի գեղեցիկ ճարտարապետական տեսք։ Դրսից ամբողջությամբ երեսպատված է սպիտակ ֆելզիտով։ Արտաքին տեսքը զարդարում են սյուները, կիսակամարները և դրանց վրա եղած զարդաքանդակները։ Շինության տանիքի ճակատային մասում տեղադրված են արձաններ։ Առանձնատան ինտերիերը նույնպես աչքի է ընկնում իր շքեղությամբ։ Հատակը պատված է բարձրակարգ սալիկներով և փայտե գեղեցիկ մանրահատակով, իր տեսքով հատկապես աչքի է զարնում հյուրասենյակի մանրահատակը։ Միջսենյակային բոլոր դռները փայտյա են։ Սենյակները կահավորված են բարձրակարգ կահույքով, առկա է անհրաժեշտ կենցաղային տեխնիկա։ Խոհանոցը և սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով։ Առանձնատանը կից կա փակ ավտոկայանատեղի՝ նախատեսված 2 և ավելի մեքենաների համար։ Առանձնատունն ունի բարեկարգ և կանաչապատ բակ։ Տնկված են պտղատու, ինչպես նաև՝ դեկորատիվ ծառեր և թփեր։ Բակում կա բացօթյա տաղավար, իր մանղալով և այլ հարմարություններով, ինչը հնարավորություն է տալիս տարվա տաք եղանակներին ճաշկերույթներ, խնջույքներ կամ երեկույթներ կազմակերպելու և միաժամանակ վայելելու կապուտակ Սևանից փչող մաքուր օդը։

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Շինության տիպը: -
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: կապ. վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: 2015
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 4
  • Սանհանգույցներ: 3
  • Պատշգամբներ: 1
  • Խորդանոցներ: 1
  • Նկուղ: 1
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ