Վաճառվում է 7 հարկանի գործող հյուրանոցային համալիր Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճից ընդհամենը 800 մետր հեռավորության վրա։ Հողատարածքի մակերեսը՝ 2000 ք/մ։ Շինության ընդհանուր մակերեսը՝ 5638 քմ է։ Առաստաղների բարձրությունը՝ 2,7 մետր։ Հյուրանոցային համալիրը կառուցվել է 1986 թ, իսկ 2016 թ-ին 7 հարկերից 4-ը կապիտալ վերանորոգվել են։ Շենքը արտաքինից երեսպատված է կարմիր տուֆով։ Ունի ջեռուցման համակարգ։ Գործում է 2 վերելակ և բացօթյա ավտոկայանատեղ։ Հյուրանոցը բաղկացած է 270 հատ հյուրասենյակ: Գործում են 40-ը՝ 10-ը մեկտեղանոց, 26-ը՝ երկտեղանոց, ինչպես նաև 2-ական երեքտեղանոց և հինգտեղանոց համարներ։ Սենյակները ապահովված են տաք և սառը ջրով, սառնարանով, արբանյակային ТV-ով և ինտերնետով։ Հյուրանոցն ունի ճաշարան և խոհանոց, որը կահավորված է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և կահույքով: Առկա է նաև խաղասրահ, ժամանցի համար նախատեսված բարային հատված։ Սպորտային ժամանցի սիրահարների համար գործում է սեղանի թենիսի, բիլիարդի սրահներ: