Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ Դեբենհամս խանութի շենքում, երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 4 սենյականոց ընդարձակ, շքեղ կահավորված բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 257 քմ.: Այն գտնվում է 12 հարկանի էլիտար նորակառույց շենքի 9-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է թանկարժեք նյութերով։ Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, ունի երկու սանհանգույց, 2 բաց պատշգամբ և զգեստասենյակ։ Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է։ Ողջ կահույքը նոր է և բարձր որակի։ Շենքն ունի շուրջօրյա անվտանգության համակարգ, լողավազան, մարզասրահ։ Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ խանութներ, ժամանցի և մշակութային կենտրոններ, սուպերմարկետներ, բանկեր: Բնակարանի հետ առկա է ստորգետնյա կայանատեղ։