Վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց մոդեռն ոճի գեղեցիկ բնակարան՝ 60 ք.մ. մակերեսով, որը գտնվում է քաղաքի լավագույն հատվածներից մեկում՝ Արամի փողոցում, 15 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված և դեռևս չբնակեցված է։ Բոլոր սենյակները կահավորված են որակյալ և նորաոճ կահույքով և համալրված ժամանակակից տեխնիկայով։ Ջեռուցումը գազի կաթսայի միջոցով է իրականացվում, ինչպես նաև տեղադրված է օդորակիչ և հատակը տաքացվող է։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած են անհրաժեշտ սանտեխնիկայով: Ունի բաց պատշգամբ, խորդանոց և լի է ներկառուցված պահարաններով։ Շենքն ունի վերելակ, անվտանգության համակարգ և ստորգետնյա կայանատեղ: Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, սուպերմարկետներ, բուտիկներ, բժշկական և ուսումնական հաստատություններ։