Վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Դ. Վարուժան թաղամասում` Ավանի թաղապետարանի մոտակայքում, 9 հարկանի պանելային շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը պատված է իսպանական սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Ունի ընդարձակ բաց պատշգամբ, խորդանոց և լի է ներկառուցված պահարաններով: Վաճառվում է մասնակի կահույքով: