Վաճառվում է գեղեցիկ և ճարտարապետական հետաքրքիր լուծումներով կառուցված առանձնատուն։ Երևանի էկոլոգիապես մաքուր թաղամասերից մեկում ՝Առինջ թաղամասում ՝ հանգիստ և անաղմուկ հատվածում: Հողատարածքի մակերեսը կազմում է՝ 1340 ք/մ։ Այն ամբողջովին պարսպապատ է ։ Շինության մակերեսն է 640 քմ և ևս 101 քմ օժանդակ շինություն: Բնակելի հատվածն ամբողջովի նորոգված է, համալրված անհրաժեշտ կահույքով և կենցաղային տեխնիկայով։ Հատակը ծածկված է մարմարով և մանրահատակով։ Բաղացած է երկու հարկերից և կիսանկուղային հարկից։ Տան առաջին հարկ մուտք գործելով հայտվում ենք ընդարձակ նախասրահում, որտեղից էլ դեպի մեծ և լուսավոր հյուրասենյակ և մեկ ննջասենյակ, որը կարող է ծառայել, որպես աշխատասենյակ։ Այս հարկում են գտնվում նաև խոհանոցը,ննջասենյակը և սանհանգույցնը։ 2-րդ հարկում են գտնվում երեք ննջասենյակները իրենց լոգարաններով և սանհանգույցներով, այդ հարկում է գտնվում նաև լվացքասենյակը։ 2-րդ հարկի 2 ննջասենյակներն ել ունեն պատշգամբներ,որոնցից բացվում են հիանալի տեսարաններ դեպի այգի և գեղեցիկ բակ։ Նկուղային մասը բաղկացած է տարբեր հատվածներից և ամբողջությամբ մարմարապատ է և կա նաև ավտոկայանատեղի՝ 3 մեքենաների համար: Բակում առկա է ջրավազան, անավարտ շոգեբաղնիք, լողավազան ։