Վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 94 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ա. Ավետիսյան և Բաղրամյան պողոտայի խաչմերուկում՝ 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է, ունի հարմարավետ կահավորված սենյակներ։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է սալիկով և մանրահատակով: Սանհանգույցը սալիկապատված է և համալրված սանտեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Բնակարանը լի է ներկառուցված պահարաններով, ունի գործող բուխարի և փակ և բաց պատշգամբներ: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրեր և Բարեկամություն մետրոյի կայանը: