Վարձով է տրվում 6 սենյականոց ընդարձակ և լուսավոր դուպլեքս բնակարան՝ 400 ք.մ. մակերեսով, որը գտնվում Տերյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում՝ Օպերայի հարևանությամբ, Կարապի լճի դիմաց, 5 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում: Այն եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և տաքացվող է։ Բնակարանն ունի 2 հյուրասենյակ և ևս մեկ ընդարձակ սենյակ, որտեղ տեղադրված է տնային կինոթատրոն։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցները պատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով, ունի նաև ջակուզի: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են նորաձ և գեղեցիկ կահույքով, լի է ներկառուցված պահարաններով, ունի նաև զգեստասենյակ, չորանոց և լվացքի համար նախատեսված սենյակ։ Բնակարանն ունի լայնարձակ բաց պատշգամբ և տանիքում առկա է 2 տերասսա, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի ողջ քաղաքը, Կարապի լիճը և Օպերայի թատրոնը։