Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 122 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ծարավ Աղբյուր փողոցում` Նոր Զովք սուպերմարկետի հարևանությամբ, 14 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 13-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Ունի 2 բաց պատշգամբ: Շենքում գործում է 2 վերելակ և անվտանգության համակարգ: Վաճառվում է մասնակի կահույքով: