Վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ և լուսավոր բնակարան՝ 116 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս պողոտայի սկզբնամասում, 11 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Ջեռուցումը կենտրոնացված է, իսկ հովացումը կատարվում է օդորակչով: Այն ամբողջությամբ կահավորված է նորաոճ, փայտից կահույքով, ինչպես նաև տեղադրված է փայտից միջսենյակային դռներ։ Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան: Սանհանգույցները 2 հատ են, սակայն մեկը այժմ օգտագործվում է որպես խորդանոց: Շենքն ունի անվտանգության համակարգ, յուրաքանչյուր հարկում տեղադրված է տեսախցիկ: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։ Բնակարանը վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: