Վաճառվում է 1 սենյականոց ստուդիո ոճի բնակարան՝ 32 ք.մ. մակերեսով Հարավ-Արևմտյան թաղամասի Առնո Բաբաջանյան փողոցում, 4 հարկանի շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակային տախտակով: Ջեռուցվում է օդորակիչով։ Լոգարանը և խոհանոցը սալիկապատված են: Մոտակայքում կան շինարարական խանութներ, փողոցի մյուս կողմում՝ դպրոց, մանկապարտեզ և Կայզեր սուպերմարկետը: Վաճառվում է ողջ գույքի հետ միասին: Բնակարանը այժմ բնակեցված չէ, շենքում գործում է վերելակ: