Վաճառվում է 3 հարկանի ընդարձակ առանձնատուն՝ բնակելի 600 քմ. մակերեսով և 300ք.մ. հողատարածքով, որը գտնվում է Նորքի 9-րդ փողոցում։ Առանձնատունը գտնվում է նորմալ վիճակում, տարիներ առաջ կապիտալ վերանորոգվել է։ Տեղադրված է երկաթե դուռ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ունի ջեռուցման համակարգ, ապահովված է տաք և սառը ջրով։ Խոհանոցը և սանհանգույցները հին սալիկապատ են՝ հագեցած են սանտեխնիկայով։ 1-ին` նկուղային հարկը հանգստի համար է հատկացված, կա նաև փակօթյա լողավազան և անավարատ շոգեբաղնիք: 2-րդ հարկում` խոհանոց, հյուրասենյակ, աշխատասենյակ, սանհանգույց, պատշգամբ: 3-րդ հարկում` 4 ննջասենյակ, աշխատասենյակ, սանհանգույց, մեկ ընդարձակ բաց պատշգամբ: Առանձնատունն ունի քարե ավտոտնակ, բարեկարգ բակ և մրգատու այգի։ Առանձնատնից բացվում է քաղաքի գեղեցիկ տեսարան: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: