Վաճառվում կամ վարձով է տրվում 4 սենյականոց յուրահատուկ դիզայնով մոդեռն ոճի, շքեղ եվրովերանորոգումով ընդարձակ բնակարան՝ 145 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում` 18 հարկանի նորակառույց շենքի 14-րդ հարկում: Բնակարանն ունի երկու ընդարձակ և գեղեցիկ կահավորված ննջասենյակներ, ընդարձակ հյուրասենյակ, խոհանոց և նախասրահ` բոլորը կահավորված ժամանակակից և նորաոճ կահույքով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է 3 հատ օդորակիչ։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են սալիկներով, լոգասենյակներից մեկը ննջասենյակի հետ միասին է: Հյուրասենյակի, նախասրահի և խոհանոցի հատակը տաքացվող է: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ: Շենքն ունի անվտագության համակարգ: Մոտակայքում են գտնվում ժամանցի վայրերը, խանութները, այգին: