Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկում` անմիջապես փողոցի վրա, վաճառվում է հասարակական նշանակության 3 հարկանի շինություն: 1-ին հարկը գործել է որպես սննդի կետ` բիստրո, 2-րդ և 3-րդ հարկերը բնակելի են: Ընդհանուր 175.5 քմ. սեփականաշնորհված է, բայց փաստացի շինությունը 60 քմ. ավել է, որը սեփականաշնորհված չէ: Կոմերցիոն հատվածը և բնակելին ունեն առանձին մուտքեր: Բնակելի հատվածը ունի վերանորոգման կարիք, առկա է գազ, ջուր, էլեկտրականություն: Շինությունը գտնվում է բանուկ հատվածում և շատ արդյունավետ կարող է ծառայել որպես սննդի կետ, խանութ կամ նաև որպես առանձնատուն: