Քեռու փողոցում (Բլուր թաղ.) վաճառվում է կամ վարձակալության է տրվում 4 սենյականոց ընդարձակ, նրբաճաշակ և գեղեցիկ կահավորված դուպլեքս բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 260 քմ.: Այն գտնվում է 18 հարկանի նորակառույց էլիտար շենքի 18-րդ և 19-րդ հարկերում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին, ունի յուրահատուկ դիզայն: Հատակը ծածկված է մանրահատակով և պրեսգրանիտով, որը տաքացվող է: Բնակարանն ունի բաց պատշգամբներ` չքնաղ տեսարանով և մուտքով դեպի բոլոր սենյակներ: Ջեռուցման համակարգը կենտրոնացված է, իսկ հովացումը կատարվում է օդորակչով: Շենքն ունի անվտանգության համակարգ, բացօթյա գեղեցիկ և մեծ լողավազան, մարզասրահ, թենիսի դաշտ, խորովածանոց, խաղահրապարակ և 1-ին հարկում տեղակայված է խանութ և ռեստորան։ Բնակարանի հետ առկա է նաև ավտոկայանատեղ` 1 մեքենայի համար նախատեսված: