Վաճառվում է 6 սենյականոց առանձնատուն, շինության մակերեսը 140 քմ. է, իսկ հողատարածքը՝ 540 քմ.։ Այն գտնվում է Զեյթունի ցայտաղբյուրների մոտակայքում` Վահե Վահյան փողոցում: Առանձնատան որոշ հատվածները վերանորոգված են, պատուհանները փոխված են, բայց վերանորոգման կարիք ունի: Տեղադրված է գազի կաթսա, ունի նաև առանձին ջրատաքացուցիչ: Ջրի խողովակները փոխված են: Առանձնատունն ունի 2 նկուղ, 2 կողմից մուտք, պարսպապատ է, ունի 3 մեքենայի կայանման բացօթյա տարածք և կանաչ այգի: Առաստաղի բարձրությունը 3 մետր է: Սենյակները լուսավոր են և հարմարավետ: Բակում կան պտղատու ծառեր և զրուցարան: