Վաճառվում է գեղեցիկ, երկհարկանի թաունհաուս, որը գտնվում է էկոլոգիապես մաքուր և կանաչապատ Վահագնի թաղամասում, որտեղ տեղաբաշխված են տարբեր ոճերի առանձնատներ, բարեկարգված հողակտորներ, «Շանթ» անունով արհեստական լճակը և «Արարատ Վելլի» քաղաքամերձ ակումբը: Տունն ամբողջությամբ կապիտալ վերանորոգված է, հագեցած բարձրորակ և նրբաճաշակ կահույքով և տեխնիկայով: Ջեռուցումը կենտրոնացված է, հովացումն իրականացվում է օդորակիչների միջոցով: Առաջին հարկում են գտնվում ընդարձակ և լուսավոր 2 հյուրասենյակները, խոհանոցն ու սանհանգույցը, նաև շատ հարմար տերրասան: Երկրորդ հարկում են տեղակայված 3 ննջասենյակները, աշխատասենյակը, լոգասենյակն ու բացօթյա պատշգամբն իր վայելուչ տեսարանով: Նկուղային հարկում է գտնվում լվացքատունը, 2-րդ խոհանոցն ու փոքրիկ խորդանոցը։ Սենյակների հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով, սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով: Ունի քարե ավտոտնակ: Այս թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն` շաբաթը 3 անգամ: Հնարավոր է վաճառք կահույքով: