Վաճառվում է 2 սենյականոց հարմարավետ և արևկող բնակարան Սունդուկյան և Վ.Վաղարշյան փողոցների խաչմերուկում` 9 հարկանի պանելային շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ողջ կահույքը փայտից է։ Ընդհանուր մակերեսը 64 քմ է: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: Մոտակայքում են գտնվում բոլոր խանութները, դպրոց, մանկապարտեզ: