Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 125 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ծարավ Աղբյուր փողոցում` Նոր Զովք սուպերմարկետի հարևանությամբ, 13 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Առկա է 2 սանհանգույց, որոնք պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած սանտեխնիկայով: Առկա է զգեստասենյակ: Ունի 3 բացօթյա պատշգամբ, որոնցից բացվում են հրաշալի տեսարաններ: Բնակարանն ապահովված է կահույքով և անհրաժեշտ տեխնիկայով։ Ունի ստորգետնյա ավտոկայանատեղ: Շենքում գործում է 2 վերելակ: Բակը շատ բարեկարգ է, մոտակայքում կա խաղահրապարակ, դպրոց և մանկապարտեզ: