Հյուսիսային պողոտայում երկարաժամկետ վարձակալության է տրվում 2 սենյականոց բնակարան` 120 քմ մակերեսով, որը գտնվում է 10 հարկանի մոնոլիտ շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ջեռուցման համակարգը կենտրոնացված է, տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով, սանհանգույցները և խոհանոցը սալիկապատված են, երկու սանհանգույցները հագեցած են սանտեխնիկայով: Սանհանգույցներից մեկը կից է ննջասենյակին: Բնակարանը գեղեցիկ կահավորված է, հագեցած անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով, կա ինտերնետ կապ: Առկա է բացօթյա պատշգամբ և ներկառուցված պահարաններ: Շենքն ունի վերելակ և անվտանգության համակարգ: Մոտակայքում կան տարբեր խանութներ, Օպերային թատրոնի շենքը, սրճարաններ, տրանսպորտային կանգառներ: