Վաճառվում կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց ունիվերսալ կոմերցիոն տարածք՝ 73 քմ մակերեսով, որը գտնվում է Սարյան փողոցում` 9 հարկանի շենքի 1-ին հարկում: Տարածքը կապիտալ վերանորոգված է և դեռևս չբնակեցված: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ սալիկներով, երկու սանհանգույցները սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով: Առկա է կահավորված խոհանոց: Կա բացօթյա ավտոկայանատեղի: Տարածքը հարմար է որպես գրասենյակ, վարսավիրանոց, ատամնաբուժարան կամ այլ նմանատիպ գործունեության համար: Մոտակայքում են գտնվում բոլոր խանութներն ու ժամանցի վայրերը: