Դ.Դեմիրճյան փողոցում` Ազգային ժողովի շենքի մոտակայքում, երկարաժամկետ վարձակալության է տրվում ունիվերսալ կոմերցիոն նշանակության տարածք, որը զբաղեցնում ընդհանուր 138 ք.մ. մակերես։ Այն գտնվում է 10 հարկանի նորակառույց շենքի բարձր 1-ին հարկում։ Տարածքը կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է ջեռուցման և հովացման կենտրոնացված համակարգ։ Սանհանգույցը սալիկապատված է և ապահովված անհրաժեշտ սանտեխնիկայով։ Մուտքը շենքից առանձին է։ Ունի փակ ավտոկայանատեղի և շատ հարմար շքամուտք, որը կարող է ևս օգտագործվել ըստ նշանակության: Հատակից առաստաղ ձգվող վիտրաժե պատուհանների շնորհիվ, տարածքն ունի բնական լուսավորում, ինչը ստեղծում է արդյունավետ և հաճելի աշխատանքային միջավայր: Տարածքը կարող է ծառայել տարբեր ոլորտների գործունեության համար` որպես գրասենյակ, մանկական զարգացման կենտրոն, կլինիկա, նաև, որպես սրճարան: