Երևանի լավագույն թաղամասում` Վերին Անտառային փողոցում՝ վաճառվում է 4 սենյականոց բնակարան, որը գտնվում է 4 հարկանի նոր կառուցվող մոնոլիտ շենքի 4-րդ հարկում։ Շինարարական աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Ընդհանուր մակերեսը կազմում է 120 ք.մ.։ Բնակարանը շահագործման է հանձնվելու պատերը բաժանված, հարդարված և գաջած վիճակում, ջեռուցման համակարգի խողովակները անցկացված, հոսանքի լարերը քաշած, հատակը հարթեցված և արտաքին դռներն ու պատուհանները տեղադրած: Ունի 3 սանհանգույց և ստորգետնյա ավտոկայանատեղի` 2 մեքենայի համար նախատեսված: «OTEVAN» նորաոճ և հարմարավետ բնակելի շենքում նախատեսված է ընդհանուր 17 բնակարան՝ 47 քմ-ից մինչև 120քմ ընդհանուր մակերեսներով, երկու, երեք և չորս սենյականոց բնակարաններ։ Գործում է եկամտային հարկի վերադարձի օրենքը: Շինարարության ավարտը նախատեսված է 01.06.2022թ-ին: Գները 1քմ. սկսված – $1.300-ից մինչև $1.800: