Վաճառվում է ունիվերսալ կոմերցիոն նշանակության տարածք, որը գտնվում է Արաբկիր համայնքում, Ն. Տիգրանյան փողոցում, 14 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի առաջին հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 77 ք.մ.: Առաստաղի բարձրությունը 3,8 մ է: Այն գտնվում է զրոյական վիճակում, տեղադրված է բարձրորակ մուտքի երկաթե դուռ, վիտրաժե եվրոպատուհաններ, ինչի շնորհիվ տարածքը դարձել է շատ լուսավոր: Կոմունիկացիաները անցկացված են: Նախատեսված է անհատական ջեռուցման համակարգ: Շահագործման է հանձնվելու պատերը գաջած և հարթեցված վիճակում: Առկա է բացօթյա ավտոկայանատեղի: Ունի բարեկարգ բակ, շենքի մոտ կա մարզադաշտ, խաղահրապարակ: Մոտակայքում է գտնվում N 54 դպրոցը, տարատեսակ խանութներ, ժամանցի վայրեր և տրանսպորտային կանգառներ: Հարմար է որպես գրասենյակային տարածք, խանութ, վարսավիրանոց, մանկական զարգացման կենտրոն, խաղասրահ և գործունեության այլ նմանատիպ նապատակների համար: