Բաղրամյան պողոտայում՝ 5 հարկանի, ստալինյան նախագծով կառուցված քարե շենքի 2-րդ հարկում, վաճառվում կամ վարձակալության է տրվում 2 սենյականոց լուսավոր բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 80 քմ.: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրոպատուհաններ: Այն կապիտալ վերանորոգված է, գեղեցիկ կահավորված: Ունի ջեռուցման անհատական համակարգ, հատակը ծածկված է լամինատով, սանհանգույցը սալիկապատված է և հագեցած որակյալ սանտեխնիկայով: Բնակարանն ունի բացօթյա պատշգամբ: Մոտակայքում է գտնվում 8-րդ պոլիկլինիկան, դպրոց, մանկապարտեզ, տարբեր խանութներ և ժամանցի վայրեր: Վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: