Ձորաղբյուրում` Ազատության 5-րդ փողոցում վաճառվում կամ վարձակալության է տրվում երկհարկանի գեղեցիկ հարմարավետ առանձնատուն՝ բնակելի` 576 քմ. մակերեսով և 1499 քմ. տնամերձ հողատարածքով։ Բացի 2 հարկերից կա կիսանկուղային տարածք, որը բաղկացած է խաղասենյակից և 1 սանհանգույցից: Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, ունի յուրօրինակ լուսավոր ինտերյեր, գեղեցիկ կահավորված է, ապահովված անհրաժեշտ տեխնիկայով: 1-ին հարկում կա նախասրահ, բուխարիով ընդարձակ և լուսավոր հյուրասենյակ, 1 ննջասենյակ` կից սանհանգույցով և լվացքատուն: 2-րդ հարկում կա նախասրահ, 3 ննջասենյակ` իրենց առանձին սանհանգույցներով, զգեստասենյակ: Առկա է բացօթյա պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Առանձնատունը ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով, սանհանգույցները սալիկապատված են որակյալ սալիկներով և հագեցած սանտեխնիկայով: Առանձնատունն ապահովված է բոլոր անհրաժեշտ պայմաններով լիարժեք կեցության համար: Առկա է վիտրաժե պատուհաններով փակ լողավազան` 70 քմ մակերեսով, շոգեբաղնիք, ջակուզի: Բակն ունի գեղեցիկ, խնամված կանաչապատ այգի` պտղատու, դեկորատիվ ծառերով, կա խաղահրապարակ: 66 ք.մ. մակերեսով ամառային խոհանոցն ունի հարմար զրուցարան, պահեստային տարածք, բուխարի, կահավորված խոհանոց` գազօջախով և հաճելի միջավայր, որտեղ հարմար է հավաքվել, լավ ժամանակ անցկացնել: Ունի ավտոկայանատեղի: Առանձնատունը պարսպապատ է, ապահովված տեսահսկման համակարգով: