Վաճառվում է 2 սենյականոց բնակարան` 90 քմ մակերեսով, որը գտնվում է 6 հարկանի` հատուկ նախագծով կառուցված քարե շենքի 6-րդ հարկում՝ Դեմիրճյան փողոցում՝ Ազգային ժողովի հարևանությամբ: Բնակարանը հիմնովին վերանորոգվել է, օգտագործվել են բացառապես բարձրորակ շինանյութեր, տեղադրված է անհատական ջեռուցման և օդորակման համակարգ, հատակից մինչև առաստաղ ձգվող վիտրաժե պատուհաններ: Հատակը ծածկված է պրեսգրանիտով, սանհանգույցներն ու խոհանոցը սալիկապատված են իսպանական արտադրության սալիկներով և հագեցած սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը գեղեցիկ կահավորված են, կա խորդանոց և ներկառուցված պահարաններ: Առկա է բացօթյա պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով: Բակում կա 45 քմ մակերեսով ավտոտնակ` 2 մեքենայի համար: Մոտակայքում կան խանութներ, դպրոց, հանգստի և ժամանցի վայրեր: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։