Վաճառվում է և երկարաժամկետ վարձակալության է տրվում այս գեղեցիկ, դիզայներական լուծումներով կառուցված առանձնատունը, որը գտնվում է Ձորաղբյուրում, հայտնի "Լիա" սուպերմարկետից ոչ հեռու: Բնակելի շինության ընդհանուր մակերեսը կազմում է 1200քմ, տնամերձ հողատարածքի մակերեսը` 2420 ք.մ.: Առանձնատունն արտաքին տեսքից 2 հարկանի է, սակայն հատուկ կառուցվացքի շնորհիվ` ներսում 3 հարկ է: Վերանորոգված է եվրոպական չափանիշներին համապատասխան` ունի մոդեռն ոճով մշակված ինտերյեր: Օգտագործվել են բացառապես բարձրորակ նյութեր, կահույքը, տեխնիկան և դիզայնի մեջ բոլոր դետալները` թանկարժեք են: Ունի նկուղ, որտեղ ապահովված են հանգստի և ժամանցի համար նախատեսված բոլոր պայմանները` կա խաղասրահ, կինոդիտման սրահ, մառան, փոքրիկ լողավազան, համամ և ֆիննական շոգեբաղնիք, 1 սանհանգույց: 1-ին հարկում տեղակայված է ավտոկայանատեղին` 4 և ավելի մեքենաների համար, 2 խորդանոց, փոքրիկ խոհանոց և 1 սանհանգույց: 2-րդ հարկում է գտնվում ընդարձակ հյուրասենյակը, խոհանոցը, լվացքատունը և1 սանհանգույցը: 3-րդ հարկում կա 3 ննջասենյակ, որից մեկը մաստերբեդրում է` ունի իր առանձին սանհանգույցը: Բոլոր ննջասենյակներն ունեն զգեստասենյակներ և կա 1 ընդհանուր սանհանգույց: Ունի անհատական ջեռուցման և հովացման համակարգ: Հատակը ծածկված է մարմարով և բարձրորակ մանրահատակով։ Տեղադրված են վիտրաժային պատուհաններ, որոնք հնարավորություն են տալիս հիանալ բակային գեղեցիկ տեսարանով, նաև` սենյակները դարձել են ավելի լուսավոր։ Բակն ունի կանաչապատ գեղեցիկ տարածք` դեկորատիվ ծառերով, բացօթյա լողավազանով, հավաքույթների համար նախատեսված անկյունով: Տեղադրված են անվտանգության և ավտոմատ լուսային համակարգեր, ունի հեռակառավարվող դարպասներ: Այգում անցկացված է կաթիլային ոռոգման համակարգ: Հնարավոր է վարձակալել օրավարձով` հատուկ հանդիսությունների կազմակերպման համար: