Վաճառվում է 38 ք.մ մակերեսով արևկող մեկ սենյականոց բնակարան` Հալաբյան փողոցում՝ Ֆիզիկայի Ինստիտուտի հարևանությամբ, 4 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանն ունի վերանորոգման կարիք, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, հատակը ծածկված է մանրահատակով, պատուհանները լավ վիճակում են, սանհանգույցը հին սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Առկա է փակ պատշգամբ: Բակում կա խաղահրապարակ, բացօթյա ավտոկայանատեղի: Մոտակայքում կան խանութներ, դպրոց, մանկապարտեզ, դեղատուն և տրանսպորտի կանգառներ: