Վաճառվում կամ վարձակալության է տրվում 2 սենյականոց (ձևափոխված 3-ի) բնակարան՝ 66 ք.մ մակերեսով, որը գտնվում է Կոմիտասի պողոտայում՝ Ամերիա բանկից ոչ հեռու, 9 հարկանի պանելային շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ունի դիզայներական լուծումներով հետաքրքիր ինտերյեր: Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով: Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած սանտեխնիկայով: Կա խորդանոց` լի ներկառուցված դարակներով: Բնակարանը կահավորված է և հագեցած տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով, կա ինտերնետ և կաբելային հեռուստատեսություն: Շենքում կա անխափան վերելակ, բակում՝ խաղահրապարակ: