Փ. Բուզանդ փողոցում, Հանրապետության հրապարակի մոտակայքում վաճառվում է 3 սենյականոց կապիտալ վերանորոգված բնակարան` ընդհանուր 120 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 9 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 7-րդ հարկում: Շենքը համարվում է լավագույն էլիտար շենքերից մեկը: Պատերն ու տանիքը բետոնածածկ են: Վերանորոգման ժամանակ օգտագործվել են բարձրորակ նյութեր: Բնակարանը կահավորված է թանկարժեք գույքով և տեխնիկայով: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, ջեռուցումն ու հովացումը կենտրոնացված է: Լոգասենյակների սալիկներն ու սանտեխնիկան բարձրորակ արտադրության են։ Ունի 2 լոգասենյակ, որից մեկը կից է ննջասենյակին: Հատակը ծածկված է որակյալ լամինատով։ Ունի բացօթյա պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Շենքն ունի վերելակ, անվտանգության համակարգ: Բակում կա բացօթյա ավտոկայանատեղի: Շենքի մոտ կա գեղեցիկ այգի, մոտ են գտնվում բոլոր տեսակի խանութները, ժամանցի վայրերը: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: