Դավթաշեն 3-րդ թաղամասում, Սասնա Ծռեր փողոցում վաճառվում է 3 սենյականոց լուսավոր բնակարան, որը գտնվում է 10 հարկանի պանելային շենքի 9-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 97 քմ։ Բնակարանը մասամբ վերանորոգված է: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ունի բացօթյա պատշգամբ, հիանալի տեսարանով: Շենքն ունի անխափան վերելակ և դոմոֆոն: Բակում առկա է ազատ տարածք մեքենաների կայանման համար: Մոտակայքում կան խանութներ, մանկապարտեզ, ժամանցի վայրեր և այլն։