Դավթաշեն համայնքում` Ա. Միկոյան փողոցում, վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ և արևկող բնակարան` 161 քմ մակերեսով, որը զբաղեցնում է 15 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 15-րդ հարկը: Բնակարանը գտնվում է զրոյական վիճակում, պատերի բաժանումներն արված են, գաջած և հարթեցված: Տեղադրված են եվրոպատուհաններ: Կոմունիկացիաները անցկացված են, նախատեսված է անհատական ջեռուցման համակարգ: Ունի 3 սանհանգույց և բացօթյա պատշգամբ, որտեղից բացվում է չքնաղ տեսարան` դեպի Հրազդանի կիրճը և կամուրջը: Շենքը բնակեցված է, գործում է երկու վերելակ, ունի գեղեցիկ լայն նախասրահ, բարեկարգ, կանաչապատ բակ, խաղահրապարակ, ստորգետնյա և բացօթյա ավտոկայանատեղ: