Ե. Կողբացի փողոցում` վարձակալության է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 80 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 10 հարկանի պանելային շենքի 9-րդ հարկում: Բնակարանը հարմարավետ կահավորված է, համալրված անհրաժեշտ տեխնիկայով և բոլոր պարագաներով: Տեղադրված է գազի կաթսա, օդորակիչ, եվրոպատուհաններ: Հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով, լոգասենյակը սալիկապատված է հագեցած սանտեխնիկայով: Ունի բացօթյա պատշգամբ` դեպի բակը նայող: Բնակարանն ապահովված է կեցության համար անհրաժեշտ բոլոր կենցաղային իրերով, սպասքով և անկողնային պարագաներով: Կա ինտերնետ և կաբելային հեռուստատեսություն: Շենքում գործում է անխափան վերելակ: Հարևանությամբ են գտնվում բոլոր խանութները և ժամանցի վայրերը: