Վաճառվում է 2 (ձևափոխած 3) սենյականոց հարմարավետ բնակարան` 45 քմ մակերեսով, որը գտնվում է 9 հարկանի պանելային շենքի 1-ին հարկում` Բրյուսովի փողոցում, Կրկեսի շենքից ոչ հեռու: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են ջեռուցման և օդորակման անհատական համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և սալիկներով: Սանհանգույցը սալիկապատված է եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած է բարձրորակ սանտեխնիկայով: Սենյակներն ու խոհանոցը կահավորված են նրբաճաշակ թանկարժեք կահույքով, հագեցած են կենցաղային տեխնիկայով: Տեղադրված է դեկորատիվ բուխարի: Ունի 45 քմ մակերեսով նկուղ՝ առանձին մուտքով: Առկա է դոմոֆոն: Բակում կա խաղահրապարակ: Մոտակայքում կան բանկեր, խանութներ, դպրոցներ, մանկապարտեզ, սրճարաններ և ժամանցի վայրեր: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: