Առանձնատուն, Վահագնի թաղամաս, Երևան

22 Դեկտեմբեր 2021
 
Վահագնի թաղ. Բնակելի՝ 276 մ2 3 հարկանի Կոդ` 110471   |   http://est.am/110471 click to copy the link
Վաճառք - 325,000 $

Վաճառվում է եռահարկ թաունհաուս` Երևան քաղաքի էկոլոգիապես մաքուր և հետաքրքիր լուծումներով կառուցված՝ Վահագնի թաղամասում: Թաղամասը բաժանված է տեղամասերի, որոնցում տեղաբաշխված են տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, բարեկարգված հողակտորներ, «Շանթ» անունով արհեստական լճակը, առևտրի հաստատությունը և «Արարատ Վելլի» քաղաքամերձ ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով, ֆուտբոլի խաղահրապարակով և ռեստորանով: Տան ընդհանուր մակերեսը կազմում է 276 քմ մակերես: Այն ամբողջությամբ վերանորոգված է, համալրված հարմարավետ կահույքով, հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով: Նկուղային հարկում կա կինոդիտման սրահ, ժամանցի հյուրասրահ` բուխարիով և բիլիարդի սեղանով, ֆիննական բաղնիք, խորդանոց, սանհանգույց, 1-ին հարկում` նախասարահ, հյուրասենյակ, ստուդիո ոճի խոհանոց, սանհանգույց և ընդարձակ հարմարավետ տերասա: 2-րդ հարկը բաղկացած է 3 ննջասենյակից, 2 բաց պատշգամբից, լոգասենյակից ու սանհանգույցից: Առկա է աշխատասենյակ, զգեստասենյակ, լվացքատուն և ավտոտնակ: Շենքը երեսպատված է քարով, տան հատակները ծածկված են գրանիտով և ընկուզենու մանրահատակով, միջսենյակային դռները փայտից են: Սանհանգույցները սալիկապատված են, հագեցած սանտեխնիկայով: Ջեռուցման և օդափոխության համար տեղադրված է կենտրոնացված ջերմակարգավորման համակարգ` առանձին հատվածներում ջերմությունը կարգավորող: Առկա է օդի խոնավեցման համակարգ: Թաղամասում առկա են բոլոր պայմանները բարեկեցիկ և անհոգ կյանք անցկացնելու համար, որտեղ փողոցները մաքուր են և բարեկարգված: Հնարավոր է վաճառք կահույքով և տեխնիկայով` հավելավճարով:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Շինության տիպը: քարե
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: կապ. վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: կենտրոնացված
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 3
  • Սանհանգույցներ: 4
  • Պատշգամբներ: 2
  • Խորդանոցներ: 1
  • Նկուղ: 1
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ