Բաղրամյան պողոտայի և Այգեձոր փողոցի միջնամասում է գտնվում այս գեղեցիկ և ինքնատիպ ոճով կառուցված` 4 հարկանի հյուրանոցը, որը վաճառվում է: Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 553 քմ իսկ հողատարածքի մակերեսը` 386 քմ: Շենքը հիմնովին վերանորոգված է, արտաքին պատերը երկշերտ քարից են, վերանորոգման համար օգտագործվել է բարձրորակ շինանյութ: Բոլոր սենյակները և խոհանոցը համալրված են ժամանակակից կահավորանքով, հագեցած են անհրաժեշտ տեխնիկայով: Տեղադրված է ջեռուցման կենտրոնացված համակարգ, բոլոր սենյակներում կան օդորակիչներ: Հատակը ծածկված է լամինատով և սալիկներով, սանհանգույցներն ու լոգասենյակները պատված են բարձրորակ արտադրության սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: 1-ին հարկը բաղկացած է ընդունարանից, հանգստի սենյակից, խոհանոցից, սանհանգույցից, աշխատասենյակից, 2-րդ հարկում կա 5 սենյակ` առանձին լոգասենյակներով, խորդանոց, 3-րդ հարկում` 5 սենյակ` կից լոգասենյակներով, լվացքատուն: 4-րդ հարկը գործում է որպես հոսթել, կա 5 սենյակ և հարկում` 2 ընդհանուր սանհանգույց, նաև խորդանոց: Առկա են բաց պատշգամբներ, որոնք ունեն հիասքանչ տեսարան դեպի Արարատ լեռը: Բակը բարեկարգ է, ապահովված է ժամանցի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով, ունի կանաչապատ տարածք, գեղեցիկ բացօթյա սրճարան, ամառային խոհանոց, հագեցած է գեղեցիկ լուսավորությամբ: Տարածքն ապահովված է տեսահսկման և անվտանգության համակարգով: Հյուրանոցն ունի առանձնատանը բնորոշ հաճելի ու ջերմ միջավայր: