Երկարաժամկետ վարձակալության է տրվում 4 սենյականոց գեղեցիկ վերանորոգված բնակարան` 145 քմ մակերեսով, որը գտնվում է Բայրոնի փողոցում՝ «Պոպլովոկի» հարևանությամբ, 8 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ջեռուցման համակարգը կենտրոնացված է, տեղադրված են օդորակիչներ, երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով: Սանհանգույցները և խոհանոցը սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով, տեղադրված է ջակուզի: Բնակարանն ապահովված է բոլոր հարմարություններով, ունի բուխարի, կահավորված է և հագեցած ժամանակակից կենցաղային տեխնիկայով: Բաց պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան: Շենքում գործում է շուրջօրյա անվտանգության համակարգ՝ աշխատակցով, առկա է ստորգետնյա կայանատեղի: Մոտակայքում կան թատրոններ, դպրոց, բանկեր, խանութներ և ժամանցի վայրեր: