Ավետ Ավետիսյան փողոցում վաճառվում կամ վարձակալության է տրվում է 3 հարկանի առանձնատուն բնակելի` 520 քմ մակերեսով և 830 քմ հողատարածքով: Առանձնատունը, բացի 3 հարկերից ունի նաև կիսանկուղային տարածք, որն օգտագործվում է հանգստի և ժամանցի համար, ունի նախասրահ, գեղեցիկ կահավորված մառան` բուխարիով, մարզման սենյակ, խորդանոց: 1-ին հարկում կա ընդարձակ հյուրասենյակ, խոհանոց, աշխատասենյակ, զգեստասենյակ, սանհանգույց, 2-րդ հարկում` հյուրասենյակ, 4 ննջասենյակ, զգեստասենյակ, լոգասենյակ ու սանհանգույց, 3-րդ հարկում` հյուրասենյակ, 4 ննջասենյակ, զգեստասենյակ, լոգասենյակ ու սանհանգույց: Առկա է ընդարձակ բաց պատշգամբ: Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, բոլոր սենյակները գեղեցիկ և հարմարավետ կահավորված են, համալրված անհրաժեշտ տեխնիկայով և պարագաներով: Տեղադրված է անհատական ջեռուցման և հովացման համակարգ: Հատակը ծածկված է մանրահատակով և պրեսգրանիտով: Սանհանգույցները սալիկապատված են հագեցած սանտեխնիկայով: Առանձնատունն ապահովված է բոլոր հարմարություններով, ունի կաթսայատուն, եռաֆազ հոսանք: Առկա է 2-րդ առանձնատունը` 190 քմ մակերեսով, որը բաղկացած է հյուրասենյակից, 2 ննջասենյակից, խոհանոցից, ունի զգեստասենյակ, լոգասենյակ և սանհանգույց: Կիսանկուղային հարկում կան պահեսատային սենյակներ: Այն հարմար է ծառայեցնել, որպես հյուրատուն: Բակը բարեկարգ է, առկա է բուխարիով ամառային խոհանոց, դեկորատիվ ծառեր, գեղեցիկ լճակ, փակ լողավազան, ավտոկայանատեղի` նախատեսված է 2 մեքենայի համար: