Արամի փողոցում` Մալիբու այգու հարևանությամբ, վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ և լուսավոր բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 205 քմ: Այն գտնվում է 14 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, կահավորված է հարմարավետ և բարձրարժեք կահույքով, համալրված է անհրաժեշտ տեխնիկայով: Ջեռուցումն ու հովացումը կատարվում է ֆալկոլային համակարգով: Հատակը ծածկված է որակյալ փայտե մանրատախտակով: Առկա է 3 սանհանգույց, որոնք սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարաններով: Շենքն ունի 2 վերելակ, անվտանգության համակարգ: Շենքի հարևանությամբ տեղակայված են տարբեր խանութներ, ժամանցի կենտրոններ, սրճարաններ, բանկեր և այլն: