Վաճառվում է 3 հարկանի առանձնատուն, բնակելի 350 քմ մակերեսով և 450 քմ հողատարածքով, որը գտնվում է Փարաքարում, Նարեկացու փողոցում։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով և իսպանական արտադրության սալիկներով, սանհանգույցները և խոհանոցը սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով։ Բոլոր սենյակները գեղեցիկ կահավորված են, ապահովված կենցաղային տեխնիկայով, կան ներկառուցված պահարաններ և բաց պատշգամբներ։ 1-ին հարկում կա նախասրահ, ընդարձակ հյուրասենյակ, խոհանոց, լվացքատուն և սանհանգույց՝ ջակուզիով։ 2-րդ հարկում` 3 ննջասենյակ՝ զգեստասենյակներով և բաց պատշգամբներով, ննջասենյակներից մեկն ունի կից սանհանգույց։ 3-րդ հարկը բաղկացած է նախասրահից, 2 ննջասենյակից, 1 սանհանգույցից և 3 պատշգամբից՝ գեղեցիկ տեսարաններով։ Բակը պարսպապատ է, ունի կանաչապատ տարածք, բուխարիներով ամառային տաղավար, բացօթյա լողավազան, 3 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ (14 x 4,5 մ), շոգեբաղնիք, (անավարտ) և բացօթյա ավտոկայանատեղի։ Առանձնատունն ունի 3 կողմից մուտք։