Արշակունյաց փողոցում, «ԱՅԳԻՆԵՐ» բնակելի թաղամասում վաճառվում է 121 քմ մակերեսով 3 սենյականոց բնակարան, որը գտնվում է 22 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Երևանի կենտրոնից գտնվում է 5 րոպե հեռավորության վրա, մոտ է Զորավար Անդրանիկ մետրոյի կայարանին, կրկեսին, քաղաքապետարանին և SAS Food Court –ին: Բնակարանը բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 2 ննջասենյակից, 2 սանհանգույցներից և տերասայից: Տարածքը կառուցվում է 1,29 հա հողատարածքի վրա, որի 40%-ը նախատեսված է գեղեցիկ կանաչ գոտի բնապատկերային լուծումներով: Համալիրը բաղկացած է 3 շենքերից, որոնք լինելու են 22-հարկանի: Բնակարաններն ունեն տարբեր հատակագծային լուծումներ, ապահովված են բաց պատշգամբներով և տեսարանային ալյումինե պատուհաններով, նախատեսված է կենտրոնացված ջեռուցման համակարգ: «ԱՅԳԻՆԵՐ» բնակելի թաղամասում կլինեն խանութներ, սուպերմարկետ, մանկապարտեզ, սպորտային համալիր: Շենքերը կառուցվում են ժամանակակից տեխնոլոգիաներով` 10 բալ սեյսմակայունությամբ, երեսպատվելու են սպիտակ տրավերտինով: Բնակարանների մակերեսները տատանվում են 63քմ-ից 139քմ: Առաստաղների բարձրությունը 3մ է: Շենքում նախատեսված է երկու մուտք, յուրաքանչյուր մուտքում տեղադրվելու է 3 եվրոպական արտադրության վերելակ, մեկը՝ բեռնատար: Առաջին երկու հարկերը լինելու են հասարակական և գրասենյակային նշանակության: Նախատեսված է երկհարկանի ստորգետնյա ավտոկայանատեղի: Շինարարական աշխատանքները մեկնարկել են և շահագործման կհանձնվի 2024թ.-ի հունիսին։ Գները` 1000 - 1200 ԱՄՆ դոլար քմ-ի համար: Գործում է եկամտահարկի վերադարձի օրենքը: Կառուցապատող ընկերություն՝ «Էմ Էլ Մայնինգ» ՍՊԸ: