Վաճառվում է 170 քմ մակերեսով գրասենյակային տարածք, որը գտնվում է Բուզանդ փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում, 9 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 2-րդ հարկում: Տարածքը կապիտալ նորոգված է, ունի կենտրոնացված ջեռուցման համակարգ և առանձին մուտք: Բաղկացած է 5 - 6 սենյակներից, խոհանոցից, 2 սանհանգույցից: Հատակը ծածկված է սալիկներով, սանհանգույցները սալիկապատված են, հագեցած սանտեխնիկայով: Միջսենյակային հատվածներում տեղադրված են վիտրաժներ, խոհանոցը կահավորված է, համալրված է տեխնիկայով: Բոլոր կոմունիկացիաները առկա են: Շենքը գտնվում է շատ հարմար դիրքում, մոտակայքում կան խանութներ, բանկեր և ժամանցի վայրեր: