Վարձակալության է տրվում լյուքս դասի 3 հարկանի գրասենյակային տարածք, որի ընդհանուր մակերեսը կազմում է 460 քմ և ունի հողատարածք` 560 քմ մակերեսով: Այն գտնվում է Սարալանջ և Բաբայան փողոցների խաչմերուկի մոտ: Տարածքը կապիտալ եվրոնորոգված է, ինտերյերի շինարարական աշխատանքներն իրականացվել են բացառապես բարձրորակ նյութերով: Տարածքը շահագործման դեռ չի տրվել: 1-ին հարկը սկսվում է ինքնատիպ ոճով վերանորոգված մարմարապատ նախամուտքից, որն ունի գեղեցիկ դեկորատիվ շատրվան: 1-ին հարկում կա բազմաֆունցիոնալ նշանակության սրահ, 40 քմ մակերեսով ֆոյե` բուխարիով, ընդարձակ խոհանոց` բարձրորակ փայտե կահավորանքով և 3 սանհանգույց: 2-րդ հարկում առկա է ֆոյե, ընդարձակ լսարան, խորհրդակցության սենյակ և 1 մեծ սրահ: 3-րդ հարկը բաղկացած գրասենյակներից` միջանկյալ վիտաժներով բաժանված, աշխատասենյակներից, տնօրենի սենյակից, 1 սանհանգույցից և ջակուզիով լոգասենյակից: Սենյակները բարձրարժեք կահավորանքով են, համալրված են ժամանակակից տեխնիկայով: Ինտերնետի կոմունիկացիաներն ապահովված են այնպես, որը շատ հարմար է ՏՏ գործունեության համար: Գրասենյակներում առկա են գրատախտակներ: Տեղադրված է ջեռուցման և հովացման կենտրոնացված համակարգ: Հատակը ծածկված է մանրահատակով և մարմարով, աստիճանավանդակները նույնպես մարմարից են: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով: Բակը բարեկարգ է, ունի ամառային զրուցարան, թոնիրով և բուխարիով, կանաչապատ տարածք, ծառեր: Տարածքն ապահովված է անվտանգության համակարգով: Մուտքը փողոցից է: