Վաճառվում է կամ վարձակալության է տրվում 3 հարկանի կոմերցիոն շենք` 680 քմ մակերեսով, նկուղով և 680 քմ հողատարածքով: Այն գտնվում է Արմավիրի մարզում, Թաիրով համայնքում, Մայրաքաղաքային մայրուղու 1-ին գծի վրա` Արգանավանդին կից: Տարածքն ունի 2 կողմից մուտք: Շենքը վերանորոգված է, առկա են բոլոր կոմունիկացիաները` հոսանք, գազ, ջուր, ջեռուցումը գազի կաթսայի միջոցով է: Տեղադրված են պանորամային պատուհաններ, հատակը ծածկված է քարով և սալիկներով: 1-ին հարկում` գլխավոր մուտքի կողմից առկա է ընդարձակ սրահ, 1 սանհանգույց, հետևի կողմից` 5 - 6 սենյակներ: Աստիճաններով բարձրանում ենք 2-րդ հարկ, որտեղ կա ապակեպատ 2 պահակակետ և 1 սանհանգույց, իսկ հետևի կողմից` 5 առանձնասենյակ: 3-րդ հարկում կա 1 ընդարձակ սրահ, 1 փոքր սենյակ, 1 սանհանգույց, իսկ ետնամասում` 5-6 սենյակ: Հողատարածքում կա 2 հարկանի առանձնատուն` 200 քմ մակերեսով: 1-ին հարկը զբաղեցնում է 3 մասից բաղկացած ավտոկայանատեղին, 2-րդ հարկը բնակելի հատվածն է, որտեղ կա 3 ընդարձակ սենյակ և 1 սանհանգույց: Առանձնատունը վերանորոգված է: Հատակը ծածկված է լամինատով: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրոպատուհաններ: Վաճառվում է ամբողջը միասին, կոմերցիոն տարածքը և առանձնատուն, նաև հնարավոր է վարձակալել առանձին: Կոմերցիոն շենքը հարմար է ծառայեցնել որպես առևտրի կենտրոն, բժշկական կենտրոն, հյուրատուն, բիզնես կենտրոն և այլն: