Երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց բնակարան100 քմ մակերեսով, որը գտնվում է Կոմիտասի պողոտայում՝ Փափազյան փողոցի խաչմերուկից ոչ հեռու, 12 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով։ Սենյակները և խոհանոցը գեղեցիկ կահավորված են և հագեցած կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով։ Կա փակ պատշգամբ։ Շենքն ունի անվտանգության համակարգ և 2 վերելակ։ Բակում կա խաղահրապարակ։ Մոտակայքում կան զբոսայգիներ, խանութներ, բանկեր, KFC արագ սննդի կետ և տրանսպորտի կանգառներ։